Փատաբանները երթ են անում։ Այս պահին նրանք արդեն ԵՄ պատվիրակության գրասենյակում են և հանձնել են փաստաթուղթ և պահանջում են, որպեսզի վերջիններս գնահատական տան փաստաբանների նկատմամբ բռնություններին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ են լինում փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ վերջին դեպքը եղել է 4 օր առաջ, փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց դեպքով․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:
Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի»։