ՏԵՍԱՆՅՈՒԹ. Nissan-ի փոխարեն Ford մակնիշի մեքենա, ավելի քան 12 մլն դրամ․ որքան ունեցվածք ունի ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանի՝ 2021 թվականին հայտարարագրված 2008 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենան, 2022 թվականին հայտարարագրում փոխարինվել է 2013 թվականի արտադրության  Ford մակնիշի մեքենայով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 4 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենան Արթուր Հովհաննիսյանը գնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանից։

Իշխանական խմբակցության քարտուղարի` բանկային դրամական միջոցներն էլ են ավելացել 600 հազար ՀՀ դրամով ՝ դառնալով 1 մլն 200 հազար դրամ: Նրա ընտանիքի անչափահաս անդամների եվ խնամակալության տակ գտնվող անձանց եկամուտները, նախորդ հայտարարագրում ներկայացված տվյալների համեմատ, ավելացել են 5 մլն 673 հազար դրամով՝ դառնալով 12 մլն 337 հազար դրամը, որից 7 մլն 837 հազարը Ազգային Ժողովի աշխատակազմից ստացած վարձատրություն է, իսկ 4 մլն 500 հազար դրամը վարկ է Հայէկոնոմ բանկից, որը տարեվերջին մարվել է:

2022 թվականին հայտարարագրված ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 983 հազար ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1 մլն 954 հազար դրամով: Այսպիսով, 2022 թվականին Արթուր Հովհաննիսյանը հայտարարագրել է մեկ նոր մեքենա, իսկ նրա դրամական միջոցներն ավելացել են 8 մլն 227 հազար դրամով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս