Սեպտեմբերին Երևանում սպասվում են ավագանու ընտրություններ:
Տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել՝ մասնակցելու ավագանու ընտրություններին:
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելու մասով դեռ վերջնական որոշում չունի, սպասում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Մարությանն այս օրերին շրջագայությունների է, չեն հասցրել այդ հարցը քննարկել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան