Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը նոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, ք.Երևանում:

2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար

2002-2006թթ. – ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր /ի հաշիվ ավագ օպերլիազորի/

2006-2007թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր

2007-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ

2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ

2020-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:




Լրահոս