ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 41 մլն 284 հազ դրամ հատկացնել 2020թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների դիմաց դրանց սեփականատերերի վնասները փոխհատուցելու համար։
Պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով որոշվել է փոխհատուցում տրամադրել 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Կառավարության որոշման համաձայն` 27 տրանսպորտային միջոցներից 4-ը մնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում, իսկ 23-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին: