«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի խորհուրդը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել, որպեսզի արցախցիներին իրազեկեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին եւ հորդորեն, որ չպետք է ձեռնունայն նստել ու սպասել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։
Մարզային այցերին մասնակցելու է նաեւ Ռուբեն Վարդանյանը, ճակատի վերջնանպատակն արցախցիներին ոտքի հանելն է, որը, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի մեծ հանրահավաքի տեսքով։ Իսկ թե չսպասելու եւ գործողություններ նախաձեռնելու տակ ինչ նկատի ունեն, մեզ չհաջողվեց պարզել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում