Դիլիջանում այսօր տեղի կունենա ՔՊ երկրորդ քաղաքական ժողովը։
ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՔՊ-ականները , Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեռ երեկվանից են հավաքվել Դիլիջանի շքեղ հյուրանոցներից մեկում՝ «Դիլիջանում»:
Քաղաքական ժողովին զուգահեռ՝ ՔՊ-ականները նաեւ հանգիստն են վայելում Դիլիջանում, լուսանկարներ հրապարակում հանգստից:
Խորհրդարանական աշխատանքներից հետո որոշել են լիցքաթափվել իշխանականները:
ՔՊ-ականները վաղն արդեն կվերադառնան Երեւան: