Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Պետիկ Կ․-ն իր վարած Iveco մակնիշի գազի ավտոցիստեռնով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի 2-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով՝ ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։