Արման Թաթոյանին համոզում են մտնել քաղաքականություն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հնարավոր է մասնակցի Երեւանի ընտրություններին: Նրա հրաժարականից ի վեր տարբեր քաղաքական ուժեր եւ անձինք նրան համոզում են մտնել քաղաքականություն, սակայն նա մերժում է: Իսկ Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցում էլ օրեր առաջ մեր լրագրողին ասել էր, որ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել:

Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել: Իհարկե, իշխանությունը փորձելու է ջլատել դաշտը եւ հնարավորինս շատ թեկնածուներ մտցնել խաղի մեջ, որ այդ ուժերը միմյանցից ձայներ խլեն, եւ ընդդիմության ձայները փոշիանան` նպաստելով ՔՊ-ի հաղթանակին:

Բայց ընդդիմության որոշ գործիչներ հասկանում են դա եւ ամեն ինչ անում են իշխանությունների պլանները ձախողելու համար: Այս առումով Թաթոյանը հարմար թեկնածուներից է: Սակայն երեկ Թաթոյանը մեր զանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս