Հունիսի 19-ին Ատլանտյան օվկիանոսում անհետացել է բատիսկաֆը՝ 5 զբոսաշրջիկների հետ, որը զբոսաշրջիկներին ցույց էր տալիս Տիտանիկի բեկորները։ Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին գրել, որ նավը սուզվելուց առաջ «ցիկլային հոգնածության» նշաններ է ցույց տալիս։ Օրերս հայտնի դարձավ, որ անձնակազմի թթվածնի պաշարները պետք է վերջանան առաջիկա մի քանի ժամում։ Հաղորդում է BBC-ին։
Այնուամենայնիվ, ԱՄՆ առափնյա պահպանության խոսնակ, կապիտան Ջեյմի Ֆրեդերիկն ասել է, որ ինքն ու իր թիմը կօգտագործեն բոլոր ռեսուրսները անհետացած զբոսաշրջիկներին գտնելու համար։ Սիրակուզայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Քարսոնը խոստովանել է, որ բատիսկաֆում թթվածինն արդեն կարող է ավարտվել, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ են հավանաբար մահացել են։
Ինեսա Սուքիասյան