ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն դուրս է եկել կոմայից։ Այս մասին պատմել է ֆուտբոլիստի կինը։
Մայիսին Ռիկոն գլխի ծանր վնասվածք էր ստացել ձիուց ընկնելուց հետո։ 29-ամյա դարպասապահի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում։
Բժիշկները որոշել են դադարեցնել հանգստացնող դեղամիջոցների օգտագործումը։ Ռիկոն դուրս է եկել արհեստական կոմայից։
«Մենք փոքր քայլերով առաջ ենք գնում, մենք արդեն տեսնում ենք լույսը… Ես ի սկզբանե գիտեի, որ նա կարող է դա անել, բայց քայլ առ քայլ պետք է շարժվել, պետք է համբերատար լինել», – ասել է Ռիկոյի կինը Telecinco-ի հետ զրույցում։