Ախթալա-Շամլուղ ճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա: Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են:




Լրահոս