ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի կենտրոնում շարունակում են «վխտալ» աղբակույտերը: Աբովյան փողոցի բանուկ հատվածներից մեկում հերթական անգամ կուտակվել են աղբի թափոններ, որոնք անուշադրության են մատնվում քաղաքապետարանի կողմից:

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ կրթության չափանիշը:

 Լիաննա Պետրոսյան (22 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, իսկ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական կրթություն՝ բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար, որոնց համար առնվազն միջնակարգ կրթություն է պահանջվում:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին դեպքերում մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար պաշտոնի անձնագրով կարող է սահմանվել բարձրագույն (մասնագիտական) կրթություն ունենալու պահանջ:

 

 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ.  Ու՞մ կարող են նվիրվել բնակելի տարածքները ՀՀ-ում։

Սերգեյ Մելիքյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքները կարող են նվիրվել համապատասխան տարածքում հաշվառված եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբեւէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել:

 

Պետական գույքի կառավարման կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքները կարող են նվիրվել  նաեւ նրանց, ովքեր սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքների նկատմամբ ընդհանուր կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասի, չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաեւ ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների):

 




Լրահոս