ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագների» ջոկատների մարտիկների:

«Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական ​​տեղակայման կետերը անվտանգ վերադառնալու հնարավորությունը: Նման օգնություն մեր կողմից արդեն իսկ ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին ու հրամանատարներին»,- հայտնել են գերատեսչությունից։

«Վագների» մարտիկներին հորդորել են խոհեմություն դրսևորել և հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։




Լրահոս