Քաղաքացիները խուճապահար խանութներից գնել են ողջ եղածը. ի՞նչ իրավիճակ է Դոնի Ռոստովում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հարավային Դոնի Ռոստով քաղաքում կեսգիշերից ստեղծված աննախադեպ իրավիճակը ամեն ժամ նոր զարգացումներ է ունենում:

ArmLur.am-ի թղթակիցը այնտեղից պատմում է, որ տեղի բնակիչների մոտ խուճապային վիճակ է դեռ, խոշոր առեւտրի կենտրոններում մեծ հերթեր են, մթերային խանութները հիմնականում դատարկ են, քանի որ տեղացիները խուճապահար գնել են ողջ եղածը: Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները կրկնակի թանկացել են, չնայած սրան, տեղի իշխանությունները վստահեցրել են բնակիչներին, որ սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս չի լինի:

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Ռոստովում փողոցները եւս դատարկ են, մարդիկ տանից դուրս չեն գալիս, մեքենաներ հազվադեպ են հանդիպում կենտրոնական փողոցներում: Մինչդեռ քաղաքից դուրս գնացող մայրուղիները խցանված են, հատկապես Կամենսկ-Շախտինսկի քաղաքի ուղղությամբ խցանումները հասնում են մի քանի կիլոմետրերի: Դեպի Ռուսաստանի տարբեր հատվածներ գնացող ճանապարհները ոստիկանությունն ընդհանրապես փակել է, երթեւեկություն չկա:

Հակառակ սրան՝ բենզալցակայաններում են մեծ հերթեր, աշխատակիցները զգուշացրել են վարորդներին, որ վառելիքի գինը նույնպես հնարավոր է թանկանա առաջիկայում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս