«Վագներ»-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, երեկ հեռացել են քաղաքից:
Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, թե ավարտում է արդարության երթը դեպի Մոսկվա։
Տեղի բնակիչները լուսանկարվել են մարտիկների հետ ու ծափահարել նրանց։