Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, էսօր՝ չէ․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ Ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Դուք ձեր կյանքով զբաղվեք հա, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսենք դրա մասին»,-նշեց ԱԺ նախագահը։ Դահլիճում նույնպես կրքերը թեժացան, պատգամավորները սկսեցին տեղից խոսել և «հաթաթաներ» տալ միմյանց։

Դահլիճում լսվում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ձայնը, որն ասում էր․ «Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, էսօր՝ չէ»։




Լրահոս