Իսպանիայի տեսարժան վայրերը հայտնի են ոչ միայն թեժ ցլամարտով, պարերով և շքեղ լողափերով, այլ նաև երկրի հնագույն, հարուստ և ինքնատիպ մշակույթով:
Armlur.am-ը առանձնացրել է թոփ 5 վայրերն Իսպանիայում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Սագրադա Ֆամիլիա (Բարսելոնա)
Իսպանիայի այս տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վայրերի ցանկում: Sagrada Familia-ն զբոսաշրջիկներին տարբեր զգացողություններ է հաղորդում։
Գուելի զբոսայգի (Բարսելոնա)
Այգու մուտքի մոտ զբոսաշրջիկներին դիմավորում են մի շարք տնակներ՝ զարդարված վառ կերամիկայով։ Աստիճանների վրա ներկված են կենդանիներ: Զբոսաշրջիկներն այստեղ սիրում են գնալ հենց լուսանկարների համար։
Կոստա Բրավա (Կատալոնիա)
Կոստա Բրավայի գեղատեսիլ հանգստավայրը հայտնի է իր ավազոտ լողափերով։ Բնությունն այստեղ իսկական դրախտ է ստեղծել։ Հանգստավայրի տարածքում կան բազմաթիվ գողտրիկ փոքր քաղաքներ, որոնք սահուն տեղակայված են մեկը մյուսի հետևից։
Լա Կոնչա լողափ (Դոնոստիա-Սան Սեբաստիան)
Իսպանական լողափերն արդեն դարձել են երկրի ազգային խորհրդանիշը։ Բացի լողից, այստեղ կարող եք զբաղվել տարբեր սպորտաձևերով, այդ թվում՝ լողափնյա ֆուտբոլ, սերֆինգ և այլն:
Թագավորական պալատ (Մադրիդ)
Պալատը բաց է այցելուների համար, և դրանում կարելի է տեսնել շատ հետաքրքիր բաներ, օրինակ՝ այցելել թագավորական գրադարան, զինանոց, թագավորական խոհանոցներ, քայլել գլխավոր սանդուղքով կամ նայել շքեղ պալատական սրահները:
Ինեսա Սուքիասյան