ՖՈՏՈ. Ուրիշի տանը և ուրիշի մեքենայով․ Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանի «չեղած» ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը հայտարարատու տարում ներկայացված հայտարարագրում, չունի ոչ մի սեփական անշարժ կամ շարժական գույք։ Ըստ հայտարարագրի՝ նա բնակվում է մեկ ուրիշի տանը, շահագործում է փաստացի այլ անձին պատկանող հողամասը և հասարակական նշանակություն ունեցող շինությունը։

Ըստ հայտարարագրի անշարժ գույքի հայտարարագրման բաժնում ներկայացված տվյալների՝ պատգամավորը չունի սեփական աշարժ գույք, այսինքն երկու բնակարանը, մեկ հողամասը և մեկ հասրակական նշանակության շինությունը պատկանում են այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի և նրա ընտանիքի կողմից։

Հակոբյանը նույն կերպ հայտարարագրել է մեկ բնակարան, 2013 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը, ըստ նշված տվյալի, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։

Էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները նվազել են․ տարեսկզբին դրանք կազմում էին 364 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 7 հազար դրամ։
Պատգամավորի կանխիկ դրամական միջոցներն ավելիացել են՝ 364 հազար դրամից դառնալով 7 մլն դրամ։

Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 956 հազար դրամ, որից 7 մլն 480 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմի կողմից, իսկ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն դրամ։

Նա հանդիսանում է նաև երկու կազմակերպությունների հիմնադիր՝ «ԱՐՔԱՅՈՐԴԻ» ՍՊԸ և «ՆՈՅ ՏՐԱՆՍ», որտեղ իր անչափահաս որդիները ևս մասնաբաժին ունեն։ Ըստ տեղեկությունների՝ Էդգար Հակոբյանը, որը հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊԿ տարածքային կառույցի խորհրդի նախագահ, Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապ ունի։

Ժամանակին ՔՊ-ն մեղադրում էր նախկիններին, որ իրենց բարեկամներին բարձր պաշտոններ են տվել և համակարգը քավոր-սանիկական հարաբերություններով է աշխատում, սակայն այսօր ԱԺ ծառայողականի վարորդներից, մինչև ԱԺ պատգամավորներ ՔՊ-ականների բարեկամներն են։ Դիցուք օրինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ազգականների՝ ԱԺ-ում հայտնվելուն բազմիցս ենք անդրադարձել:

Էմմա Միքայելյան




Լրահոս