Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։

«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռն ամբողջովին փակ է. ես 38 տարեկան եմ, իսկ եվրոպական ֆուտբոլը որակապես շատ է իջել։ Միայն Պրեմիեր լիգան է շատ առաջ մնացած բոլոր առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Անցած մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս