Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Սոչիի ափերի մոտ անհետ կորած տղամարդու որոնողական աշխատանքները երրորդ օրն է, ինչ շարունակվում են։
«Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվում են ափին և ծովում. փրկարարներն ուսումնասիրում են Լազարևսկի շրջանի լողափերի ջրային տարածքը և առափնյա գոտին։ Այս պահին հայտնի է, որ անհետ կորածը 28-ամյա տղա է»,- ասվում է Telegram ալիքի հրապարակման մեջ։
Անհայտ կորածը լողալ չգիտեր։
Տղամարդու եղբայրը դեպքի մասին հայտնել է երկուշաբթի՝ հուլիսի 17-ին։ Անմիջապես սկսվել են որոնումները։
Եղբայրները ցերեկային ժամերին լողացել են հանգստավայրի Լազարևսկի շրջանի Լոո գյուղի լողափում, սակայն ինչ-որ պահի նրանցից մեկն անհետացել է։