Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այլևս չի տուգանում հայտարարագիրն ուշ ներկայացրած պաշտոնյաներին․ ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար անդրադառնում է պատգամավորների ներկայացրած հայտարարագրերին՝ պարզելու համար, թե ովքեր էին նրանք և ովքեր են դարձել կառավարական համակարգ մուտք գործելուց հետո: Որոնման արդյունքում նկատեցինք, որ որոշ հայտարարատու անձինք սահմանված ժամկետում չեն ներկայացրել հայտարարագիր, ուշացրել են:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վարույթ է հարուցվում և որքան են տուգանվում հայտարարատու անձինք այժմ:

«Հայտարարատու անձի ուշ ներկայացնելու համար չի պատասխանատվությունը, չներկայացնելու համար է: Ընդ որում, չներկայացնելն էլ անպայման կանոն ուն։ Եթե հանձնաժողովը հայտնաբերեց, որ սուբյեկտը չի ներկայացրել հայտարարագիր, ծանուցեց և տվեց  30 օր, եթե այդ ընթացքում կրկին չներկայացվեց, նոր կտուգանվի: Բայց, եթե, օրինակ, հանձնաժողովը ոչ մի տարբերակով այդ անձին չկարողացավ ծանուցել, անձը պատասխանատվության չի ենթարկվում: Օրինակ՝ եթե զգուշացվում է և անձը մուտք  է արել տվյալները, սակայն ինչ-որ խնդիրների պատճառով 30 օրում չհանձնեց, այս դեպքում էլ պատասխանատվություն չի առաջանում,: Միայ այս դեպքի հետո սկսվում է վարչական վարույթ , որը տևում է գրեթե  1-2  ամիս, եթե այդ ընթացքում էլ չի ներկայացնում, միևնույնն է, մենք չենք տուգանում իրեն: Եթե ծայրահեղ է դեպքը, նոր միայն տույժ է սահմանվում:  2017 թվականին առաջին անգամ  վարչական և քրեական պատասխանատվությունները ուժի մեջ է մտել, և եթե չեմ սխալվում, համակարգի այդ անպարտելիությունը  սկսվել է կոտրվել  2018 թվականի ապրիլից հետո: Նախկինում, որպես հոդված որպես էդպիսին չի եղել, իսկ ուժի մեջ մտնել է 2018 թվականից հետո»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը հայտարարել էր, որ հայտարարագիր չներկայացրած անձինք նախ հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվում են պարտականության մասին, դրանից հետո միայն Հանձնաժողովը գրավոր թղթային ծանուցում է ուղարկում, ըստ որի 30-օրյա ժամկետում նրանք պարտավոր են ներկայացնել հայտարարագրերը: Սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում հարուցվում է վարույթ, կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Այսինքն, ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են պատասխանատվությունից խուսափելու կամ այն շրջանցելու համար: Ներկայիս օրենքները գործում են միայն հասարակ քաղաքացիների կամ ընդդիմադիր պաշտոնյաների համար: Իսկ նոր ընդունած օրենքներն ունեն հազար կետ բացառություններ՝ հատուկ իշխանական պատգամավորների համար:

Էմմա Միքայելյան

 




Լրահոս