Մեսսիի և Բուսկետսի նորամուտը կարող է հետաձգվել վերջիններիս ավելորդ քաշի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է մեքսիկական «Կրուս Ուզուլի» դեմ հուլիսի 22-ին կայանալիք խաղում Սերխիո Բուսկետսի և Լիոնել Մեսսիի հնարավոր նորամուտի մասին:

«Ես Մեսսիի մեջ տեսնում եմ նույն ցանկությունը, որը միշտ ունեցել է, բայց նա ունի ավելորդ քաշ, որից պետք է հնարավորինս շուտ ազատվի: Չեմ բացառում Լեոյի նորամուտը, բայց պետք է տեսնեմ նրան ևս մեկ մարզման ժամանակ և հասկանամ, թե ինչպես է նա իրեն զգում: Նույնը Բուսկետսի պարագայում: Նրանք կարող են ուրբաթ նշել նորամուտն «Ինտեր Մայամիում», բայց դա դեռ հաստատված չէ»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Tycsports-ը:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն ազատ գործակալի կարգավիճակում են տեղափոխվել MLS-ը ներկայացնող ակումբ:




Լրահոս