Այսօր՝ ժամը 20։00-ին, նախատեսվում են համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման։
ArmLur.am-ը զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ՝ Արցախի շրջափակման և հանրահավաքի մասին։
-Արցախն արդեն 7 ամիս է շրջափակման մեջ է։ Կասեք, ի՞նչ եք զգում
-Ես այսքան վատ և անելանելի վիճակում ինձ չեմ զգացել։ Երեխաները սոված են, մարդիկ անելանելի վիճակում են։ Ո՛չ տրամադրություն կա, ո՛չ սիրտ կա։ Ես, լինելով ստեղծագործ մարդ, ոչ մի բանի հավես չունեմ։
-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը
-Չգիտեմ։ Ուղղակի պետք է համախմբվել, որ այս վիճակից դուրս գանք։
-Մասնակցելու՞ եք այսօրվա հանրահավաքին
-Այսօրվա հանրահավաքին, դժվար թե մասնակցեմ, որովհետև այդ ժամին ներկայացում ունեմ։
Հիշեցնենք, որ այսօր դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է։ Նա տոնում է իր 42 ամյակը։
Ինեսա Սուքիասյան