ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռաֆայել Երանոսյանը տոնում է 42 ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 25-ին, դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի 42-ամյակն է։

ArmLur.am-ն այդ առիթով զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ։

-Կասե՞ք՝ նշելու եք այսօր Ձեր ծննդյան օրը, թե ոչ

-Ինձ մոտ ավանդույթ է՝ ամեն տարի բեմում եմ նշում ծննդյանս օրը։ Այսօրն էլ բացառություն չէ, ներկայացման եմ՝ նշելու եմ բեմում։

-Ռաֆայել, իսկ ներկայացումից հետո, ու՞մ հետ եք նշելու Ձեր տարեդարձը

-Հիմա գյուղում եմ՝ մինչ ներկայացումը ծնողներիս հետ եմ լինելու, իսկ նշելու տրամադրություն, անկեղծ ասած, չունեմ։

Ռաֆայել Երանոսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ծննդյան օրվա առթիվ։

Նշենք, որ Ռաֆայել Երանոսյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին Հոկտեմբերյանի շրջանի Լենուղի գյուղում։ Սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել Երևանի Կամեռային թատրոնում՝ որպես դերասան։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս