«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի 2-րդ տուրի «Ատլանտայի» դեմ խաղում (4:0):
Opta-ի փոխանցմամբ՝ 36-ամյա արգենտինացին իր կարիերայի ընթացքում գոլ է խփել 100 տարբեր ակումբների դեմ խաղալիս:
Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել հուլիսի 15-ին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։