ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Մալաթիայի կրակոցներից․ հանցագործությունը կատարել է մե՞կ անձ, թե՞ մի քանի հոգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է:

Դեպքի առթիվ այսօր Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն:
Երևանի Ռ.Մելիքյան փողոցի 52 հասցեի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, 9X19մմ տրամաչափի կրակված պարկուճ, փափմուշտի գնդակի բեկոր, իսկ նույն տան արտաքին պատի մեջից` 1 գնդակ: Դեպքի վայրի զննությամբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակված հետքեր:

Պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո, տուժող Ա․Հովսեփյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով: Բուժկենտրոնի ավտոկայանատեղիում կատարված զննությամբ հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ արնանման նյութի հետքեր:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ: Ստացվել են դեպքի վայրը ֆիքսող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել է քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ պարզելուն, հանցագործության գործիք զենքը, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելուն ուղղված հանձնարարություն։

Հիշեցնենք՝ ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել երեկ երեկոյան Երևանում 39-ամյա երիտասարդին սպանելու դեպքից։ Գրել էինք, որ ըստ նախնական վարկածի՝ սպանությունը եղել է խանդի հողի վրա։ Ավելին՝ ենթադրյալ սպանողը բարերար է, և սպանությունը, նախնական վարկածով, կատարել է պարգևտրած զենքով։




Լրահոս