Արայիկ Հարությունյանը Շիրակի ողբերգական վթարի կապակցությամբ հեռագիր է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։




Լրահոս