Արտերկրում գտնվող զինծառայողները կօգտվեն բժշկական ծառայություններից․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։ Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում։ Միևնույն ժամանակ, համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

Եվ ահա նախատեսված է ձեռքբերել ամբուլատոր–պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության, հիվանդանոցային բուժօգնության եւ խնամքի, ֆիզիոթերապիայի, ատամնաբուժական, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության, հղի կանանց խորհրդատվության եւ ծննդօգնության, կանխարգելիչ բուժզննման, կոնսերվատիվ սրտաբանության, ուռուցքաբանական, քրոնիկ հիվանդությունների բուժման, ակնա-բուժական ծառայություններ:




Լրահոս