Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացումն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու գործող պահանջին ստեղծելով առցանց՝ էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով դիմելու հնարավորություն։
Որոշման նպատակն է նախ և առաջ հստակեցնել տեղեկանքի բովանդակությունը՝ «ՀՀ քաղաքացի չհանդիսանալու» ձևակերպման մասով՝ ապահովելով միասնական վարչարարություն և դյուրացնել անձի՝ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանքի ստացման գործընթացը:
Մասնավորապես, ստեղծել առցանց դիմելու հնարավորություն, ինչպես նաև առավել հստակեցնել տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, տրամադրվող տեղեկության բովանդակությունը, դրանց միատեսակ լինելը, սահմանել տեղեկանքի նոր ձևերը, ապահովել դրանց իսկությունն առցանց՝ www.e-verify.am կայքի միջոցով ստուգելու հնարավորություն։
Արդյունքում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կկարողանա աշխարհի ցանկացած վայրում գտնվող ՀՀ քաղաքացիներին տրամադրել ՀՀ քաղաքացիության մասին երկլեզու տեղեկանք՝ դրանց փոխանցումն իրականացնելով փոստի միջոցով։