ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապահով, խելացի Երևան. ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր»-ը ներկայանալու է ութ մեգանախագծերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկում է ապրելու Երևանի իր տեսլականը: Սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանալու է ութ մեգանախագծերով:

Մեգանախագծերը ներառում են ճոպանուղու կառուցում, Էրեբունի թանգարանի վերանորոգում, «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով: Հաջորդ մեգանախագիծը Երիտասարդության պալատի վերանորոգումն է, որը խոստանում են վերածել մեծ կենտրոնի:

«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից է նաև Երեւան-բուլվար մեգանախագիծը, որը ենթադրում է Շահումյան հրապարակի հարակից այգիների միավորում: Հաջորդը Կասկադ-Մոնումենտ մեգանախագիծն է, որը ենթադրում է զվարճանքի գոտու կառուցում՝ այդ թվում հանրային հատվածով եւ Կասկադի ու Մոնումենտի միացում: Կուսակցության մեգանախագծերից է նաև Ֆրանսիայի հրապարակում հանրային այգու կառուցումը, ինչպես նաև Երեւանի փոքր կենտրոնը շրջանցող ճանապարհային օղակի կառուցումը, որը, ըստ նախագծի հեղինակների, կդառնա դեղամիջոց՝ խցանումների համար:

Մեգանախագծերի մանրամասները ներկայացրել է կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ Երեւանում «Ապրելու երկրի» կառավարումից հետո, մեգանախագծերը կրկնապատկվելու են:

Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով իրենց նախընտրական ծրագրերի մասին, շեշտում է՝ Երևանի իրենց տեսլականն է՝ ապահով, առողջ, խելացի, կանաչ, հասանելի, հոգատար, բարեկարգ, հին ու նոր Երևանի կոլորիտով երազանքի մայրաքաղաք: «Ապրելու երկիրը»-ը խոստանում է իրականացնել որակական փոփոխություններ, որոնք Երևանը կդարձնեն աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս