Օրերս համացանցում կադրեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, թե ինչպես է անձրևի հետևանքով փլուզվում Wildberries-ի պահեստի տանիքը:
Տեսաձայնագրության մեջ երևում է, որ ջրի հզոր հոսքը տանիքից լցվում է արկղերի վրա, որոնց մեջ պահվում էր ապրանքը։ Ապրանքների մի մասը ջրի հոսքը տարել է պահեստի տարբեր սենյակներ:
Ռուսական «Իզվեստիա» կայքը հաղորդել էր, որ աշխատակիցները տարհանվել են, իսկ չվնասված ապրանքը տեղափոխվել է այլ պահեստներ:
Ավելի ուշ Wildberries-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ սկսել են վերանորոգումն ու անցել բնականոն աշխատանքի:
Իսկ ու՞ր է մնացած ապրանքը, ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց:
ArmLur.am-ը հարցում է կատարել Wildberries-ի ռուսական գրասենյակին՝ ճշտելու համար, թե ի վերջո ու՞ր կորավ վնասվածք ապրանքը, արդյո՞ք որեւէ մեկը չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին իրենց վնասված ապրանքների համար եւ կա արդյոք հույս, որ մի օր այդ ապրանքները կհասնեն իրենց հասցեատերերին, ինչին ի պատասխան օնլայն խանութի ղեկավարությունը լռում է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Մարիամ Ղազարյան