ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մազման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։
Բանն այն է, որ նա, հանդիսանալով ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, 23․09․2021թ-ին մարտական դիրքի վրանում վառարանը վառելու նպատակով բենզինով լի տարայից լցրել է վառելանյութի վրա, բացել վառարանի դուռը և փորձել վառելանյութը դնել վառարանի մեջ։
Սակայն այդ ժամանակ վառարանից բոց է առկայծվել ու հրդեհ բռնկվել, որի հետևանքով այրվել է վրանը, արդյունքում առաջացրել է ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է 29․147․381,92 ՀՀ դրամի նյութական վնաս։
Քնար Մանուկյան