31-ամյա կալանավորը «Արմավիր» բանտում վերջ է տվել իր կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 12.42-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` կալանավորված անձ 31-ամյա Գ.Գ-ն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Գ.Գ-ին իր դիմումի համաձայն մեկուսի է պահվել կարանտինային խցում:

Նշենք, որ կալանավորված անձն առողջական խնդիրների պատճառով ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղից իր դիմումի համաձայն` դուրս է գրվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Նախնական տվյալներով կալանավորված անձը 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12-ի սահմաններում ցանկություն է հայտնել օգտվել իրեն հասանելի հեռախոսազանգից: Ժամը 12.12-ին վերջինս դուրս է բերվել խցից, կատարել է հեռախոսազանգ, ժամը 12.15-ին վերադարձել է խուց, որից հետո նրան հայտնաբերել են կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Քնար Մանուկյան




Լրահոս