Երեկ Շենգավիթ վարչական շրջանի` Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ղարսի խորոված» պատրաստողների մոտ, թեժ վիճաբանություն է տեղի ունեցել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիները նկատել են, թե ինչպես են խորոված պատրաստողները ծեծի ենթարկել մեկին, որը մարմնի տարբեր մասերի վնասվածքներով՝ սալջարդ, քերծվածքներ ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:Դեպքով զբաղվում են իրավապահները հասկանալու համար, թե ինչու են խորոված պատրաստողները ծեծել տղամարդուն:
Քնար Մանուկյան