Սեպտեմբերի 7-ի գիշերը Ամուրսկի Լեսնայա փողոցում խուլիգանության դեպք է գրանցվել: Երկու դեռահաս մոտ մեկուկես ժամ ծեծի են ենթարկել հաշմանդամթյուն ունեցող անձի: Ենթադրյալ հարձակվողներն ակնհայտորեն պատրաստված են եղել, քանի որ տեսախցիկիներից մեկի աշխատանքը խափանել էին:
Դեռահասները հարձակվելով տղամարդու վրա՝ գործի են դրել ոչ միայն սեփական բռունցքներն ու ոտքերը, այլև ձեռքների տակ ինչ ընկել է՝ փայտեր, քարեր և այլն: Թե ինչն է դրդել դպրոցականերին ամեն կերպ ծաղրել, նվաստացնել և ձեռնափայտով ծեծել տղամարդուն, դեռ պարզ չէ:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բռնություն կիրառող երիտասարդների ծնողների նկատմամբ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արձանագրություններ են կազմվել, մինչդեռ քննիչները պահանջում են խուլիգաններին բերման ենթարկել։
Օֆելյա Հովհաննիսյան