Սեպտեմբերի 13- ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։