Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առնվազն 15 խորհրդականներ հրաժարական են տվել՝ նախագահի թիմը «երիտասարդացնելու» միտումներից ելնելով։
Ռիա Նովոստի-ի տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Սովորաբար խորհրդականներին աշխատանքից ազատելու մասին պահանջվում է նախագահի հատուկ հրամանագիր։ Սակայն այս անգամ կիրառել են հրաժարականի այլ մեթոդ ՝ խորհրդականների հետ մանրամասն խոսել են «Երիտասարդացում և փոփոխություն» ծրագրի մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հրաժարական տված խորհրդականների մեծ մասը 65 տարեկանից բարձր էին:
Նախագահական ընտրություններից հետո Էրդողանը հունիսին հայտարարեց երկրի նոր նախարարներիի կազմը, որը 90%-ով բաղկացած էր նոր անուններից։
Օֆելյա Հովհաննիսյան