Ում են ընտրելու երևանցիները․ հայտնի են նոր հարցման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«GALLUP International association» ընկերությունն  այսօր ամփոփել է հերթական հարցման արդյունքները։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է, թե նոր հարցումների համաձայն, ում են ընտրելու երևանցիները՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Այսպիսով, հարցումներին մասնակցել է 802 երևանցի:

Հարցման մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանի,

14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» թեկնածու Հայկ Մարությանի օգտին։

Հարցվածների 7,8 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ

6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանին,

5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Մանե Թանդիլյանին,

5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արտակ Զեյնալյանին,

3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստան»՝ Դավիթ Խաժակյանին,

3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը՝ Վիկտոր Մնացականյանին:




Լրահոս