Կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Հռոմի պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին նա ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Երեկ անհանգստացնող լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ զինված բախումների պատճառով առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը վատթարացել է։ Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար՝ ի շահ մարդկանց և ի շահ մարդկային արժանապատվության հարգման», – ասել է Հռոմի պապը։

 




Լրահոս