«Wildberries»-ը հայտարարել էր, որ ամբողջությամբ վերացվել է տեխնիկական այն սխալը, որի միջոցով հնարավոր էր լինում գնումներ կատարել այլ տարածաշրջանների համար նախատեսված գներով:
Տևական ժամանակ է՝ Հայաստանում գործում է SSB Academy-ն, որի հիմնադիր Տարոն Պապիկյանը հայ գործարարների շրջանում բազմաթիվ դասընթացներ և վեբինարներ է անցկացրել.
«Հայ գործարարների շրջանում անցկացնում ենք որպես վաճառող մուտք գործելու և միանգամից 7 շուկաներում վաճառք իրականացնելու վերաբերյալ ֆունդամենտալ և պրակտիկ դասընթացներ, գործընթացների կազմակերպման վերաբերյալ անհատական խորհրդատվություններ, ինչպես նաև անվճար վեբինարներ: Դասընթացներ և վեբինարներ կան նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են որակավորվել որպես «Wildberries» մենեջեր և մատուցել ծառայություններ այն գործարարներին, ովքեր արդեն իսկ վաճառում են կամ պլանավորում են վաճառել «Wildberries»-ում», – նշում է նա: «Wildberries»-ի տեխնիկական սխալըկարգավորելուց հետո բնակիչները սկսեցին դժգոհել տնտեսվարրողների այդ քայլից, քանի որ բավականին մատչելի և որակով գնումներ էին կարողանում անել:
Եվ շատ արագ սկսեցին ուսաումնասիրել «Ozon»-ը: Սկզբում «Ozon»-ը նախատեսում էր մուտք գործել հայկական շուկա 2023 թվականի ուշ աշնանը, սակայն գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, քանի որ հայաստանյան ներկայացուցիչները սկսել են տիրապետել ապրանքների հակառակ ուղղությամբ առաքմանը։
Ներկայումս Հայաստանում բացվել է «Ozon»–ի 20 լոգիստիկ կենտրոններ, մի քանի օրից արդեն կգործեն ստացման կետերը: Բնակիչներին հասանելի է լինելու ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին՝ 196 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք ու առողջապահական ապրանքներ:
Օֆելյա Հովհաննիսյան