Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրառում է կատարել Աղետների կառավարման վարչությունը՝ X սոցիալական ցանցում։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 09:18-ին Էլբիստանի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 14,37 կմ խորության վրա։