ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կալանավորման գործընթացը ՀՀ քննչական կոմիտեում բավականին ուշագրավ ու աղմկահարույց իրադարձություններով է իրականացվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ Լևոն Քոչարյանին ձերբակալում են ու տանում քննչական, Կենտրոնի քննիչին ասում են` հանրային քրեկան հետապնդուն հարուցելու մասին միջնորդություն ներկայանել դատախազին։ Դրանից հետո պետք է միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու համար։ ՍակայնԿենտրոնի քննիչը հրաժարվում է՝ նշելով, որ հանցակազմ չկա Լևոն Քոչարյանի արարքում և ինչպես այդ պայմաններում նման միջնորդություն անի: Եվ ահա, մեզ հասած լուրերի համաձայն, քննիչին ասում են դիմում գրի ու ազատվի, ինչն էլ քննիչն անում է ու սեփական դիմումի համաձայն ազատվում աշխատանքից:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում․ գործը փոխանցում են մեկ այլ քննիչի՝ կրկին Կենտրոնի քննչական բաժնից: Արդյունքում, երկրորդ քննիչը միջնորդությունը տանում է դատարան, որ Լևոն Քոչարյանին կալանավորեն, սակայն դատարանում՝ դռնփակ նիստում տնային կալանքի հարց է բարձրացվում, որտեղ Քննչական կոմիտեի քննիչը չի առարկում տնային կալանքի ներկայացման հարցում։ Այս ամենի մասին հայտնի է դառնում քաղաքական իշխանությանը ու երկրոդ քննիչն էլ, որ չի առարկել տնային կալանքի կիրառմանը, ասում են՝ ազատման դիմում գրի ու գնա, ինչն էլ նա անում է ու սեփական դիմումի համաձայն ազատվում: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի որդու կալանավորման գործընթացը չցանկացող երկու քննիչի ազատում են աշխատանքից:
Իսկ հարց՝ դռնփակ դատական նիստի մասին ինչպես են տեղյակ եղել վերևներում, ինչպես է դատարանում տեղի ունեցող իրադարձությունները փոխանցվել քննիչի վերադասներին, եթե քննիչը չէ, ուրեմն դատավորն է տեղեկությունը փոխանցել քաղաքական ղեկավարությանը, ինչի արդյունքում էլ քննիչին ազատել են
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է, իսկ ահա կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Նշենք, որ նա բերման էր ենթարկվել, ապա կալանավորվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Նշենք, որ դատավոր Մելքոնյանն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին էր մասնակցում: ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Ի պատասխան մեր տեղեկությունների, այնտեղից պաշտոնապես հայտնեցին․ «Որևէ քննիչի նկատմամբ առհասարակ որևէ ճնշում չի գործադրվել ու չէր կարող գործադրվել։ Դա պարզունակ մանիպուլյացիա է։ Իրականության հետ աղերս չունի նաև տեղեկատվությունը, որ տվյալ վարույթով դատարան միջնորդություն ներկայացրած և դրա քննարկմանը մասնակցած քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այն էլ՝ ստիպողաբար։ Վերջինս շարունակում է իր ծառայությունը։ Քննչական կոմիտեն մեծ համակարգ է և Կոմիտեից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից անձնական դիմումի համաձայն պաշտոնից ազատվելը նույքան բնական երևույթ է, որքան այդ պաշտոնների համալրումը»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան