Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա դիմել է Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող հայերին՝ կոչ անելով նրանց ինքնակամ հանձնվել Բաքվին։

Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի հրթիռակոծության հետ կապված»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանն առևանգել և կալանավորել է Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին․ Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին։




Լրահոս