Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակի ետնապահերից մեկի՝ «Ֆրայբուրգի» նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Armsport.am լրատվական կայքից:
Այս խաղում դորտմունդցիները խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով` Վայնդենֆելեր, Սոկրատիս, Շմելցեր, Հումելս, Պիշչեկ, Շահին, Կել, Մխիթարյան, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Շիբեր
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին: 33-րդ րոպեին հայ լեգիոները զգուշացվեց դեղին քարտի տեսքով, որի պատճառով բաց կթողնի Բունդեսլիգայի առաջիկա տուրի՝ Մենխենգլադբախի «Բորուսիայի» դեմ տնային խաղը:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակած 48 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Ֆրայբուրգը» 19 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ 17-րդ հորիզոնականում:
«Ֆրայբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0-1
Գոլը՝ Կեհլ 58