ԱՄՆ-ում կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպումը, որում «Չիկագո Ֆայրը» 4-1 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ են դարձել Ջերդան Շաքիրին և Մարեն Հայլե-Սելասին։ Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Ժոզեֆ Մարտինեսը: Դեյվիդ Բեքհեմի թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսին կրկին բացակայում էր հայտացուցակից։