ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեւորգ Պապոյանը նստել էր Վիգեն Խաչատրյանի տեղը ու վիճում էր ընդդիմադիրների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը չորեքշաբթի օրը կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նստել էր մահացած պատգամավոր Վիգեն Խաչատրյանի տեղը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողքին:

Նշենք, որ սովորաբար Պապոյանը նստում էր վերեւի շարքերում:

ԱԺ վերջին նիստին, սակայն, նա մտափոխվել էր ու որոշել էր նստել առաջին շարքում, հավանաբար, որպեսզի ավելի մոտ լինի ԱԺ ամբիոնին:

Ի դեպ, նկատենք, որ Պապոյանը այդ օրը բավականին ակտիվ էր, օրինակ, երբ ընդդիմադիրները սուր ելույթներ էին ունենում ու քննադատում Նիկոլ Փաշինյանին, նա էլ մյուս ՔՊ-ականների հետ տեղից բացականչում ու անընդհատ լեզվակռվի մեջ էր մտնում ընդդիմադիր պատգամավորների հետ:

Էմմա Միքայելյան




Լրահոս