Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի հարձակումներից. Մահմուդ Աբաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի և հրեա վերաբնակիչների ահաբեկչական հարձակումներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը։

Նա ընդգծել է միջազգային հանրության կողմից Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Աբասն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Պաղեստինի քաղաքացիական իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել է Գազայի հատվածի հետ սահմանին տիրող իրավիճակը:




Լրահոս