Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 մարդ զոհվել է, 931-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Իսկ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 100 զոհ, 908 վիրավոր։
Հիշեցնենք, որ այսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։