«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է, թե ինչպես են իրենց հանդիպումները լուսաբանվում հեռուստատեսությամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբում կարծում են, որ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում։ Մասնավորապես, ակումբը դժգոհ է այն փաստից, որ բացասական մեկնաբանություններ են հնչել ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հասցեին։
Նաև եթերների ժամանակ Չավիին հաճախ են ցույց տալիս այն պահին, երբ նա դժգոհում է մրցավարությունից։ Միաժամանակ, այլ ակումբների մարզիչների նմանատիպ դրվագները գործնականում չեն լուսաբանվում։
«Բարսելոնան», որպես բողոք, կարող է դադարեցնել շփվել հեռուստատեսության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընդմիջման ժամանակ: